Փիլիսոփայություն
MIRAYA ընկերության առաքելությունն է ստեղծել խելացի և մտածված ինժեներական լուծումներ մարդկանց կոմֆորտի ապահովման համար:
Այս կամ այն որոշումը կայացնելիս մեզ համար կարևոր գործոնն այդ որոշման ռացիոնալ լինելն է: Ռացիոնալ չի նշանակում էժան, ռացիոնալ՝ նշանակում է բավարար՝ դրված նպատակին հասնելու համար: Այս սկզբունքով մենք առաջնորդվում ենք այն ամենում, ինչ անում ենք՝ մեր արտադրանքի կոնստրուկցիայի և նյութերի որոշման, փաթեթավորման ընտրության հարցում:
Մենք հասկանում ենք, որ վերջնական օգտագործողը կտուժի մեր արտադրանքի ոչ ռացիոնալ լուծումների պատճառով, իսկ որակի անտեղի խնայողությունները կարող են վերածվել ավելի մեծ խնդիրների: Հետևաբար, մենք շատ մանրամասն և հավասարակշռված մոտեցում ունենք մեր արտադրանքի ստեղծման և արտադրության նկատմամբ: Մենք կենտրոնացած ենք մեր արտադրանքի ավելացված արժեքի բարձրացման վրա՝ մշտապես բարելավելով մեր ապրանքների դիզայնը և գործառականությունը, ինչպես նաև միշտ պահպանելով արտադրանքի բարձր որակը:
Մեզ համար ամենակարևոր արժեքները մարդն է, ում կոմֆորտի ապահովման համար մենք աշխատում ենք, և շրջակա միջավայրը, որի վրա ազդեցությունը պետք է նվազագույնի հասցնենք :
